Փետրվարի 25-ին ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Ապարանի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 16 և 17 տարեկան երկու երիտասարդի: 16-ամյա երիտասարդի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին կռփազենք, իսկ 17 տարեկանի մոտ ծալովի դանակ կար:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ու դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: