Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպայի առավել փնտրվող հանցագործներից մեկին։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը թագավորության իրավապահ մարմինների տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Նրանց տեղեկատվությամբ՝ ձերբակալությունը կատարվել է Մուրսիում։ Ձերբակալվածը եղել է Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) «Եվրոպայում ամենափնտրվող փախածների ցուցակում», հայտնել են իսպանացի իրավապահները։ Կասկածյալին որոնող Հոլանդիայի իշխանությունները առաջարկում էին 10 000 եվրո պարգեւատրում՝ նրա հետ կապված ցանկացած տեղեկատվության համար:

2015 թվականին տղամարդը հանցակիցների հետ թալանել էր ոսկերչական երկու խանութ։ Այն ժամանակ մեկ մարդ էր մահացել։ Այս հանցագործությունների համար փախածը հինգ տարի վեց ամիս ժամկետով պատիժ էր կրում հոգեբուժարանում, քանի որ տառապում էր հոգեկան ծանր խանգարումով։ Անցյալ տարվա հունիսին տղամարդուն հաջողվել էր փախչել։