ԱՄՆ-ում աշխատողները, որոնք զբաղվել են Արեւելյան Պաղեստինում (Օհայո) քիմիական նյութերով գնացքի վթարի հետեւանքների վերացմամբ, պատմել են ինքնազգացողության կտրուկ վատթարացման մասին: Այս մասին հայտնում է New York Post-ը։

Աշխատողներից շատերը բողոքել են միգրենից եւ սրտխառնոցից, ինչից հետո նրանց հաջողվել է կապ հաստատել երկրի երկաթուղային արհմիությունների ներկայացուցիչների հետ։ Փորձագետները պարզել են, որ աշխատանքի ընթացքում խախտվել են անվտանգության տեխնիկայի մի շարք կանոններ։

«Ես հաղորդումներ եմ ստացել, որ երկաթուղային ընկերությունը չի առաջարկել եւ չի տրամադրել աշխատողներին անհատական պաշտպանության համապատասխան միջոցներ, ինչպիսիք են շնչառական սարքերը, որոնք նախատեսված են վինիլքլորիդով անվտանգ աշխատելու համար, աչքերի պաշտպանության միջոցներ եւ պաշտպանիչ հագուստ, ինչպիսիք են քիմիական վերապատրաստման համազգեստները»,- հայտարարել են Երկաթուղային համակարգերի ամերիկյան ֆեդերացիայում:

Սակայն ընկերությունը հերքում է բոլոր մեղադրանքները: Այժմ ակտիվիստներն ու արհմիությունների անդամները փորձում են կառավարության ուշադրությունը հրավիրել բնապահպանական աղետի վրա։ Քաղաքացիները Բայդենի վարչակազմից պահանջում են անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել տեխնածին վթարի վայրում աշխատելու համար։