Լեգենդար երգիչ Ռոդ Ստյուարտի Lamborghini Countach սուպերմեքենան վաճառքի է հանվել, գրում է Motor-ը։
Մոդելի պատմությունը սկսվել է 1971 թվականին, երբ Ժնեւի ավտոսրահում կայացել է Countach LP 500-ի՝ Bertone-ի օրիգինալ դիզայնով նախատիպի դեբյուտը, որը դարձել է սերիական սուպերմեքենա:
Մեքենան թողարկվել է 1988 թվականի նոյեմբերին եւ դարձել 25th Anniversary շարքի 658 օրինակներից մեկը։ Իտալիայից ԱՄՆ դիլերին ուղարկված սուպերմեքենան գնել է լեգենդար երաժիշտ Ռոդ Ստյուարտը: Մեքենան նրան է պատկանել 1990-ից 1995 թվականներին, այնուհետեւ վաճառվել է Օհայո նահանգից մի ընտանիքի, որը կուպեի սեփականատերն էր մինչեւ 2022 թվականի մայիսը եւ վերավաճառվել է այն ներկայիս սեփականատիրոջը:
Սուպերմեքենայի ընդհանուր վազքը անհայտ է, սակայն 1997 թվականին արագաչափի փոխարինման պահից մեքենան անցել է 12 հազար կիլոմետրից պակաս: Carfax-ի զեկույցը հաստատում է մեքենայի շահագործման պատմությունը Կալիֆոռնիայում, Օհայոյում, Միչիգանում եւ Մոնտանայում 1990 թվականի հոկտեմբերից մինչեւ 2022 թվականի օգոստոսը, եւ այս ընթացքում կուպեի հետ կապված ոչ մի միջադեպ չի եղել: Սուպերքարի համար վաճառողը մինչ այժմ ստացել է առավելագույն 375 հազար դոլարի առաջարկ:





























