Hyundai-ը Չինաստանում անցկացրել է Mufasa մեքենայի շնորհանդեսը, հայտնում է autohome.com.cn պորտալը։ Դիրքավորման եւ չափսերի առումով այս մեքենան կփոխարինի Hyundai ix35 մոդելին։

Hyundai Mufasa մեքենան ստացել է առջեւի հատվածի X-աձեւ ձեւավորում՝ ուղղահայաց լուսարձակներ եւ խոշոր վանդակաճաղով ռադիատոր, ուժեղացված բամպերներ, տանիքի բեռնախցիկ, արտաճանապարհային անվադողեր:

Ենթադրվում է, որ քրոսովերի սերիական տարբերակը Շանհայի ավտոսրահում կհայտնվի ապրիլի 18-ին, իսկ վաճառքը կսկսվի այս ամառ։