Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Պրինարիուն ձեռնպահ է մնացել մեկնաբանել Իլհամ Ալիեւի վերջերս արված հայտարարությունները:

«Ես չէի մեկնաբանի նաեւ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները»,- հայտարարել է Պրինարիուն:

Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքների մասին, NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, դեսպանն ասել է, որ Ռումինիան միանշանակ դատապարտում է նման հայտարարությունները:

Խնդրանքին, մեկնաբանել Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի` Բաքվում արած հայտարարությունը, թե արցախյան հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, դեսպանն ասել է. «Ինձ համար դժվար է մեկնաբանել Բասեսկուի հայտարարությունը, բայց չպետք է մոռանալ, որ Ռումինիան ունի շահեր էներգետիկայի ոլորտում»:

Նրա խոսքով, նման հանդիպումների ժամանակ մամուլն ուշադրությունը սեւեռում է իրեն հետաքրքիր պահերի վրա, այլ ոչ թե ամբողջ ասածի վրա: