Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում:

Հանդիպումներն անցկացվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի, մի շարք այլ բարձրաստիճան դեմքերի հետ: Այս մասին ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Երկկողմ հանդիպումներում, Մամեդյարովն, ի թիվս այլոց, քննարկել է նաեւ ԼՂ հարցը, տնտեսական եւ էներգետիկ ոլորտի խնդիրներ, ինչպես նաեւ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին:

Մամեդյարովը նաեւ մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին: