Անկարայում գործող իշխանությունը թույլ չի տա Արեւմուտքին երկիրը ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ: Այս մասին A Haber հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Մենք թույլ չենք տա մեր երկիրը ներքաշել պատերազմի մեջ, դա մեր նախընտրական կարգախոսներից մեկն է»,-ասել է նա։ 

Նրա խոսքով՝ Անկարայի ջանքերը վերջին երկու տարվա ընթացքում թույլ չեն տվել, որ «արեւմտյան ակումբը» երկիրը ներքաշի հակամարտության մեջ։

«Քանի դեռ մենք այստեղ ենք, մենք դրան չենք նպաստելու։ Մեր նպատակն է լուրջ վճռականությամբ ջանքեր գործադրել եւ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որպեսզի նրանք ի վերջո հաջողության հասնեն»,-ասել է Էրդողանը։ 

Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: