ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը եւ ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով վարչության տնօրեն Ջասթին Ֆրիդմանը կայցելեն Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատանը։

Էրիկ Ռուբինր տարածաշրջանային այցը կտեւի հոկտեմբերի 16-22-ը։ Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան կսկսի սեպտեմբերի 28-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը։

Ռուբինն ու Ֆրիդմանը մտադիր են քննարկել երկկողմ, ինչպես նաեւ տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանն առնչվող հարցեր։

Հանդիպումներ տեղի կունենան նաեւ կառավարությունների ներկայացուցիչների եւ քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ։