Եվրամիությունը նախատեսում է մայիսին Մոլդովա ուղարկել EUPM Moldova («ԵՄ գործընկերության առաքելությունը Մոլդովայում») առաքելություն՝ Մոլդովայի կառավարությանը օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է Euobserver-ը։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քաղաքացիական խորհրդականներից բաղկացած առաքելությունը պետք է ստեղծվի արագացված գործընթացով նախնական երկու տարվա ընթացքում, որպեսզի նպաստի «Ռուսաստանի ապակայունացնող գործունեության»  դիմակայությանը:

Առաքելության խնդիրներն են լինելու ճգնաժամային կառավարման ոլորտում Մոլդովայի անվտանգության ոլորտի կայունության բարձրացումը, ինչպես նաեւ հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ կիբեռանվտանգության նկատմամբ կայունության բարձրացումը եւ օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիային ու միջամտությանը հակազդելը, նշվում է հրապարակման մեջ:

EUobserver-ը միաժամանակ նշում է, որ 2023 թվականի հունիսի 1-ին Մոլդովայի կողմից Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի անցկացումը կարող է հանգեցնել հիբրիդային եւ տեղեկատվության մանիպուլյացիայի սպառնալիքների ուժեղացման։