Հավանականությունը, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կհամագործակցի հետաքննության հետ, հավասար է զրոյի, NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Ջո Տակոպինը։

«Դա տեղի չի ունենա, այստեղ հանցագործություն չկա»,-ասել է նա։

Ընդ որում, նա հավելել է, որ քաղաքական գործիչը չի ծրագրում թաքնվել Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում գտնվող իր կալվածքում:

CNN հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Մանհեթենի դատախազությունը ԱՄՆ նախկին նախագահին մեղադրում է ավելի քան 30 դրվագներով, որոնք կապված են գործարար ոլորտում խարդախության հետ: