ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան «մոտ օրերս» պաշտոնապես կմիանա ՆԱՏՕ-ին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Թուրքիայի խորհրդարանը մարտի 30-ին վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումը, որը, դեպի արեւմտյան ռազմական դաշինք տանող ճանապարհին, վերջին խոչընդոտն էր սկանդինավյան երկրի համար։

«ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամները վավերացրել են անդամակցության արձանագրությունը», - ուրբաթ օրը ասել է Սթոլթենբերգը։

Նա նշել է, որ Ֆինլանդիայի միացումը դաշինքին «ՆԱՏՕ-ի ողջ ընտանիքն ավելի ուժեղ եւ անվտանգ կդարձնի»։