Հնդկաստանի պաշտպանական արտահանումը 2022-2023 ֆինանսական տարում հասել է աննախադեպ բարձր մակարդակի՝ 159,2 մլրդ ռուփիի (մոտ 1,9 մլրդ դոլար)։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնատխ Սինգխը։
Անցած տարվա դեկտեմբերին Հնդկաստանի պաշտպանության նախարարը նույնպես հաղորդել էր պաշտպանական արտահանման ռեկորդային աճի մասին։ Ըստ նրա, այն ժամանակ՝ 2021-2022 թթ․ պաշտպանական արտահանումը կազմել էր 14 000 ռուփի։





























