Չեռնոգորիայում կիրակի բացվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընտրատեղամասերը, հաղորդում է Reuters-ը։
Ըտրությունների երկրորդ փուլում պայքարն ընթանում է երկրի գործող նախագահ Միլո Ջուկանովիչի և 37-ամյա էկոնոմիկայի նախկին նախարար, «Եվրոպան այսօր» շարժման ղեկավարի տեղակալ Յակով Միլատովիչի միջև, ով խոստացել է վերացնել կաշառակերությունը, բարձրացնել կենսամակարդակը և ամրապնդել Եվրամիության ու հարևան Սերբիայի հետ կապերը։





























