Երկու բորտուղեկցորդուհի պնդում են, որ սեքսուալ բռնության են ենթարկվել Լիբանանի այն ժամանակվա վարչապետ Հարիրիի կողմից նրա իսկ անձնական օդանավում, համաձայն Նյու Յորքի դաշնային դատարան տրված հայցի, տեղեկացնում է CNN-ը։

Հարիրիի մամլո ծառայությունը հերքել է մեղադրանքը՝ հայտարարություն անելով CNN-ով, որում նշում է, որ նրանց հայցը լի է վարչապետ Հարիրիին զրպարտող բացարձակապես կեղծ ու անընդունելի մեղադրանքներով։