ԱՄՆ-ի Առեւտրի նախարարությունը 180 օրով երկարացրել է ռուսական Utair եւ Azur Air ավիաընկերությունների նկատմամբ սահմանված արտահանման սահմանափակումները։ Համապատասխան որոշումը ստացվել է ուրբաթ Դաշնային ռեեստրի էլեկտրոնային տվյալների բազա (ԱՄՆ կառավարության փաստաթղթերի հավաքածու):

«Ես բավարարում եմ 2022 թվականի հոկտեմբերի 3-ին այս կապակցությամբ տրված [արտահանման արտոնությունների] ժամանակավոր մերժման որոշման երկարաձգման խնդրանքը։ Կարծում եմ, որ այս որոշման երկարաձգումն անհրաժեշտ է», - ասվում է Utair ընկերությանը վերաբերող որոշման մեջ, որը ստորագրել է ԱՄՆ առեւտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելորոդը: Նման որոշում է  հաստատվել նաեւ Azur Air-ի վերաբերյալ։

Դրանք ուժի մեջ են մտնում անմիջապես եւ երկարացնում են սահմանափակումները 180 օրով։