Ոստիկանությունը բացահայտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի դեկանի կողմից կաշառք վերցնելու փաստը: 

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օգոստոսի 23-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի դեկան Հենրիկ Հակոբյանը նույն մասնաճյուղի հեռակա բաժնի 4-րդ կուրսի մի ուսանողից, առանց խոչընդոտների նշված համալսարանի հեռակա բաժին ընդունվելու համար, պահանջել եւ ստացել է 1.500 դոլար կաշառք, իսկ  հետագայում` 2008 թ.-ից մինչեւ 2011 թ. ընկած ժամանակահատվածում, դասերից բացակայելու, ընթացիկ քննությունները, ստուգարքներն ու ստուգողական աշխատանքները առանց խոչընդոտների ստանալու համար, նույն ուսանողից պահանջել եւ ստացել է 480 հազար դրամ կաշառք:Կատարվում է նախաքննություն: