Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ստում է։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 14-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։
ՀԱՊԿ-ի օգնության փաթեթը, նրա խոսքով, միանշանակ պարունակում էր հանրապետությանը սպառազինություն տրամադրելու մասին կետ։
«Սպառազինությունների տեսքով օգնության մասին հրապարակավ հայտարարեց նաեւ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը»,- հիշեցրեց պատգամավորը։
Այս մտադրության մասին հաստատում են նաեւ կազմակերպության ներսում գտնվող պատգամավորի աղբյուրները։
«Արմեն Գրիգորյանը ստել է, երբ ասել է, որ օգնության փաթեթը ներառում էր միայն Կազմակերպության անդամ երկրներից մեկի բարձրաստիճան զինվորականի ներկայությունը։ Ստացվում է՝ ամբողջ փաթեթից նա միայն սա է հասկացել»,- ասաց Մամիջանյանը։





























