Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 17-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ին պատկանող  հատուկ տեխնիկայի օգնությամբ «KamAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Հ. Խ.) դուրս են բերել արգելափակումից: