Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի «Բարեկամության» կայարանի նախասրահում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 31-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 10 փամփուշտով:

Երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: