Վերականգնվել է գազի մատակարարումը Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնում են «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայությունից:

Սեպտեմբերի 27-ին գիշերը ժամը 02:10-ին վերականգնվել է բնական գազի մատակարարումը Հայաստան: Գազի մատակարարումը դադարեցվել էր սեպտեմբերի 22-ին` կապված Վրաստանի տարածքում «Սագուրամո-Կրասնի մոստ» մայրուղային գազատարի 1000 մմ տրամագծով նոր հատվածի միացման աշխատանքների հետ: