Հաղթանակի շքերթը տեղի կունենա մայիսի 9-ին Կարմիր հրապարակում, սակայն ասել, թե արդյոք ավիացիոն մասը կլինի, դեռ վաղ է։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախապատրաստվում են շքերթին, այն կկայանա»,-ասել է նա։ 

Պեսկովը չի պատասխանել հարցին, թե կկայանա արդյոք զորահանդեսի ավիացիոն մասը: «Դեռեւս վաղ է նման հայտարարություններ անելը, ես չէի ցանկանա դա անել»,-ասել է նա։ «Թե ինչ տարրեր իր մեջ կներառի շքերթը, մենք ժամանակին կտեղեկացնենք»,-խոստացել է Պեսկովը։