Սեւաստոպոլը հարձակման է ենթարկվել վերջրյա անօդաչուների միջոցով։ Սեւծովյան նավատորմը հետ է մղել հարվածը արտաքին ռեյդի ժամանակ, հայտնել Է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաեւը։ Անօդաչուներից մեկը ոչնչացվել է հակահետախուզական ջոկատի ուժերի կողմից, երկրորդը «ինքնուրույն պայթել է»։

Քաղաքի վրա հարձակման փորձը կատարվել է ժամը 3:30-ին: «Ամեն ինչ տեղի է ունեցել արտաքին ռեյդի ժամանակ, ոչ մի օբյեկտ չի վնասվել։ Այս պահին քաղաքում հանգիստ է: Բայց բոլոր ուժերն ու ծառայությունները մարտական պատրաստության վիճակում են»,-Telegram-ի իր էջում գրել է Ա Ռազվոժաեւը։

Վերջին անգամ Սեւաստոպոլի իշխանությունները հայտնել են անօդաչուների գրոհը հետ մղելու մասին մարտի 22-ին: Այդ ֆոնին դադարեցվել է ծովային տրանսպորտի երթեւեկությունը։