Այսօր՝ ապրիլի 29-ին, Վրաստանի մի քանի քաղաքային վարչակազմերում անցկացվում են խորհրդարանի և սակրեբուլոյի (տեղական ինքնակառավարման մարմնի -խմբ․) միջանկյալ ընտրություններ, ինչպես նաև քաղաքապետերի արտահերթ ընտրություններ, տեղեկացնում է վրացական Առաջին ալիքը։
Վրաստանի խորհրդարանի 2023 թ․ ապրիլի 29-ի միջանկյալ ընտրություններում մեծամասնականով պատգամավորի թեկնածուներն են Բեսիկ Ծուլեյսկիրին՝ «Ազատ Վրաստան» քաղաքական միավորումից, Գեորգի Խախուբիան՝ «Վրացական երազանքը ժողովրդավարական Վրաստանն է» քաղաքացիների քաղաքական միավորումից։
Քաղաքապետերի 2023 թ․ ապրիլի 29-ի արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել Ծաղերիի շրջանում Լևան Զալկալիանին՝ «Վրացական երազանքը ժողովրդավարական Վրաստանն է» քաղաքացիների քաղաքական միավորումից, Տերժոլի շրջանում Մանուչար Ռոբակիձեն՝ «Վրացական երազանքը ժողովրդավարական Վրաստանն է» քաղաքացիների քաղաքական միավորումից։
Ընտրական գործընթացը իրականացվում է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։




























