Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը տեղեկացրել է Ունեչայի շրջանում երկաթգծի պայթեցման մասին...

«Ունեչայի շրջանում, Բրյանսկ-Ունեչա երկաթուղու 136-րդ կիլոմետրում գործադրվել է չպարզված պայթուցիկ սարք, ինչի հետեւանքով գծերից դուրս է եկել բեռնատարի լոկոմոտիվը։ Տուժածներ չկան։ Ներկայում տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները»,- գրել է նա թելեգրամ-ալիքում։

Նրա տեղեկացմամբ՝ ճանապարհի այս հատվածում գնացքների տեղաշարժը դադարեցվել է։