Մայիսի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել, գրում է Shamshyan.com-ը։

Վ. Ղազարյանի հրամանով Վարդան Խաչատուրյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից:

ՀՀ ՆԳՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ նա նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Էդմոնդ Այվազյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ: