Կովկասի բնության հիմնադրամի կողմից  ՀՀ   Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող   «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին  հատկացվել է 85հազար 500  եվրո, որից , համապատասխանաբար, 58 հազարը տրվել է «Դիլիջան» ազգային պարկին, իսկ 27 հազար  500 եվրոն՝ «Արփի լիճ» ազգային պարկին։  Նշված հատկացումները 2023 թվականի առաջին գումարային փոխանցումներն են , որոնք անհրաժեշտ են  բնության հատուկ պահպանվող տարածքների  արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։

CNF-ի կողմից, բացի հատկացված գումարից, «Դիլիջան» ազգային պարկին նվիրաբերվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի միջոցով նաև կիրականացվեն պարկի պահպանության աշխատանքները։

Հիշեցնենք, որ մինչ այս առաջին գումարային օժանդակությունները  հատկացվել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին /142 հազար 500 եվրո/ և   «Խոսրովի անտառ» պետական արգելոցին  /66 հազար 500 եվրո/։