33 մարդ, հիմնականում՝ երեխաներ, ուրբաթ տուժել են թուրքական Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, տեղեկացրել է Anadolu գործակալությունը։
«Լիցեյի աշակերտներին տեղափոխող ավտոբուսը բախվել է նույն ուղղությամբ շարժվող քարշակով բեռնատարին Սուսուրլուք գյուղում, Բուրսա-Բալըքեսիր ավտոմայրուղում»,- տեղեկացրել է գործակալությունը։
Միջադեպի հետեւանքով տուժել են ավտոբուսի վարորդը, լիցեյի աշխատակիցը եւ 31 աշակերտ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայր եկած նահանգապետը տեղեկություններ է ստացել պատահարի մասին։





























