Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ թռիչքներ կսկսի այս տարվա հունիսից։

Զբոսաշրջության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը հանդիպել են Flynas ավիաընկերության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սաուդյան Արաբիայից դեպի Հայաստան ուղիղ չվերթերը, որոնք կմեկնարկեն այս տարվա հունիսից, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում:

Հիշեցնենք, որ 2007 թվականին հիմնադրված Flynas-ը բազավորվում է Խալիդ արքայի անվան օդանավակայանում (էր Ռիադ) միջազգային օդանավակայանում: Վերջին հինգ տարում «Flynas»-ը ճանաչվել է Մերձավոր Արևելքի առաջատար բյուջետային ավիաընկերություն: