Պակիստանում ընդդիմության առաջնորդ Իմրան Խանի ձերբակալությունից հետո այս շաբաթ բռնկված բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 8 մարդ է զոհվել, 290-ը՝ վիրավորվել, հայտնում է Doon-ը։

Հրատաարակությունը սակայն  չի ներկայացնում զոհերի հանգեցրած միջադեպերի մանրամասները։ Մայիսի 9-ին եւ 10-ին երկրի տարբեր քաղաքներում ցուցարարները հարձակվել են կառավարական շենքերի, բանակի օբյեկտների վրա, այրել ոստիկանական մեքենաներ։

Թերթի տվյալներով՝ ամբողջ երկրում ձերբակալվել է գրեթե 2000 մարդ։