Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռ չի կարող ասել, որ ուկրաինական հակահարձակումը կապահովի Ուկրաինայի ինքնիշխանության ամբողջական վերականգնում։ Սակայն BBC-ին տված հարցազրույցում պետության ղեկավարն ընդգծել է, որ ուկրաինական բանակն ամեն ինչ կանի, որպեսզի «թշնամին փախչի»։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ թշնամին փախչի։ Իսկ թե ուր կհասնի, ես, ճիշտն ասած, կարծում եմ՝ դա կախված է մեր ոգուց։ Ինչքան հզոր լինենք հակահարձակման մեջ, այնքան նրանք հեռու կփախչեն իրենց մետ ինչ-որ տեղ։ Կարծում եմ՝ դա ամենակարեւորն է»,- ասել է նա։

Զելենսկին նշել է, որ չի կարող ասել, թե ուկրաինական բանակը հակահարձակողական գործողությունների ժամանակ ուր կհասնի։

«Մենք շատ տարբեր քայլեր ունենք։ Կարծում եմ, որ մենք կհասնենք համապատասխան արդյունքի։ Բայց ասել, որ այս հակահարձակումից անմիջապես հետո Ուկրաինայի ինքնիշխանությունը լիովին կվերականգնվի, դեռ չեմ կարող, քանի որ սա պատերազմ է»,- հավելել է նա։

Նախագահը նաեւ  պարզաբանել է, որ «համապատասխան արդյունք» ասելով նկատի ունի ուկրաինական տարածքների ազատագրում, ուկրաինական զորքի առաջխաղացում, սառեցված հակամարտության կանխում եւ Մինսկի համաձայնությունների կրկնություն, քանի որ դա այն է «ինչի հույս ունի Ռուսաստանը»։