Ղրղըզստանի կառավարությունը դեմ է Ժոգորկու Կենեշի (երկրի խորհրդարանի) պատգամավորների՝ մանկապիղծների համար մահապատիժ մտցնելու նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացրել է «Sputnik Киргизия»-ն։

«Մահապատժի չեղարկումը հիմնարար սահմանադրական նորմ է, որը բազմիցս հաստատվել է համաժողովրդական քվեարկությամբ։ Սա ժամանակավոր մորատորիում չէ, այլ գիտակցված ընտրություն»,- ասել է փոխվարչապետ Էդիլ Բայսալովը։

Նա խորհրդարանականների առաջարկն անվանել է «իմպուլսիվ»՝ նշելով, որ կառավարությունն ակտիվորեն կպաշտպանի սահմանադրությունը նման նախաձեռնություններից։

Մինչ այդ Ժոգորկու Կենեշի 61 պատգամավոր առաջարկել էր փոփոխություններ կատարել սահմանադրությունում եւ մահապատիժ մտցնել անչափահաս երեխաների սեռական անվտանգության դեմ հանցագործության կատարման համար։