Իսրայելի բանակն ուրբաթ վերսկսել է հարվածներն «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման օբյեկտների դեմ Գազայի հատվածում՝ նույն օրն ավելի վաղ պաղեստինյան անկլավից հրեական պետության տարածքի դեմ իրականացված հերթական հրթիռակոծություններից հետո։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։

Ներկայում Իսրայելի Պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում «Իսլամական ջիհադի» օբյեկտներին Գազայի հատվածում»,- նշվել է հայտարարությունում։