Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ոստիկանությունը կալանավորել է ընդդիմադիր «Թեհրիք-ի-Ինսաֆ» կուսակցության (PTI) երկու աշխատակցուհու Գերագույն դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է կուսակցության առաջնորդի՝ Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի գործի քննությունը, տեղեկացրել է Dawn թերթը։
«PTI-ի աշխատակցուհիներին կալանավորել է Իսլամաբադի ոստիկանությունը, երբ նրանք փորձում էին մտնել դատարանի շենք։ Թվիթերի հրապարակման մեջ Իսլամաբադի ոստիկանությունը նաեւ նշել է, որ «ավելորդ մարդիկ» հեռացվել են Գերագույն դատարանի շենքի մոտից»,- տեղեկացրել է պարբերականը։
Ուրբաթ ավելի վաղ Geo հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Խանը Գերագույն դատարանի շենք է եկել ուժեղացված պահպանությամբ։
Պարբերականը նաեւ տեղեկացրել է, որ Իսլամաբադի ոստիկանությունը հայտարարել է, որ փակել է երթեւեկությունը Սրինագարի մայրուղում, ինչպես նաեւ քաղաքացիներին կոչ է արել չխանգարել դատավարությանը եւ չգնալ դատարանի ուղղությամբ՝ անվտանգության ուժեղացված միջոցների պատճառով, որոնք կարող են խանգարել երթեւեկությանը։





























