Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախկին նախարար Ռորի Ստյուարտը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անհաճո դիտողություններ էր անում անգլիացիների հասցեին, գրում է Daily Express թերթը։
Նշվում է, որ դեռ այն ժամանակ, երբ Բայդենը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, նա ասել էր, որ հասկանում է, թե ինչու են Իրաքի սուննիները ատում շիաներին։
«Ես լիովին հասկանում եմ իրավիճակը։ Նրանք ատում են միմյանց։ Ես իռլանդացի եմ։ Ես ատում եմ անգլիացիներին»,- Ստյուարտը մեջբերել է Բայդենի խոսքը Իրաքում պատերազմին նվիրված հանդիպումներից մեկի ժամանակ։
Հրատարակությունը նշում է նաեւ, որ Բայդենը ներկա չի եղել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրմանը, որը տեղի է ունեցել մայիսի 7-ին, նրա փոխարեն ԱՄՆ-ն ներկայացրել է նրա կինը՝ Ջիլ Բայդենը։





























