Իսլամաբադի Բարձր դատարանը գրավի դիմաց երկու շաբաթով բաց է թողել Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է ARY News հեռուստաալիքը։
«Գրավի դիմաց ազատ արձակվելու Խանի միջնորդությունը [նրան պատկանող «Ալ-Քադիր թրաստ» ֆոնդի] գործով հավանության է արժանացել»,- նշվել է հեռուստաալիքի թվիթերյան հաղորդագրությունում։
Նշվել է, որ այս միջոցի կիրառման ժամկետը նախկին վարչապետի հանդեպ երկու շաբաթ է։
Ինչպես ուրբաթ տեղեկացրել է Dawn թերթը, Խանը դատարանի շենք է բերվել ուժեղացված հսկողության ներքո։ Նախկին վարչապետը դիմել է դատավորների կոլեգիային՝ խնդրելով ազատել կալանքից եւ խոստացել է լսումներին ներկայանալ ատյանի առաջին իսկ պահանջով։
Հինգշաբթի Գերագույն դատարանը չեղարկել էր Իսլամաբադի Բարձր դատարանի դատավճիռը քաղաքական գործչին կալանավորելու մասին՝ հայտարարելով, որ «Խանի ձերբակալության օրդերի կատարման ձեւը Իսլամաբադի Բարձր դատարանում անվավեր է եւ անօրինական»։ Պակիստանի կառավարության նախարարները բողոք են հայտնել եւ քննադատել Գերագույն դատարանի որոշումը։





























