Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սփինանտը հաստատել է, որ նամակ է ստացել Եվրամիության 12 երկրներից՝ ԵՄ-ի գործարքի վերաբերյալ ընդունած որոշման քննադատությամբ, որը թույլ է տալիս Արեւելյան Եվրոպայի հինգ սահմանամերձ երկրներին Ուկրաինայից հացահատիկ չներկրել իրենց շուկաներ:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք ստացել ենք նամակ ԵՄ 12 երկրներից եւ կպատասխանենք դրան ըստ գործող կարգի», - ասել է նա՝ հավելելով, որ շատ կարեւոր է ապահովել ուկրաինական հացահատիկի արտահանման պահպանումը։
Սփինանտը նաեւ նշել է, որ ԵՄ հինգ երկրներում ագրարային ճգնաժամը «պարզապես լոգիստիկ խնդիր է», որը կապված է տարանցման հետ կապված տեխնիկական դժվարությունների եւ դրա հետագա վերավաճառքի հետ։
Ավելի վաղ Politico թերթը գրել էր, որ Եվրամիության անդամ 12 երկրներ Եվրահանձնաժողովից հրատապ պարզաբանում են պահանջել Ուկրաինայի հետ հացահատիկի գործարքի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչու արեւելյան Եվրոպայի հինգ երկրներին թույլատրվել է հրաժարվել ուկրաինական հացահատիկի ներկրումից իրենց շուկաներ եւ խնդրել են իրականացնել դրա տարանցումը դեպի ԵՄ այլ երկրների շուկաներ:
Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիեւն ակնկալում է, որ ԵՄ-ն կվերացնի գյուղմթերքների արտահանման բոլոր սահմանափակումները։





























