Մայիսի 11-ին Դուբայում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը փոխճանաչողական այցի շրջանակներում (Roadshow):
Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն Արաբական Միացյալ Էմիրություններում էր փոխճանաչողական այցի շրջանակներում։
«Միջոցառմանը ներկա էին Արաբական Միացյալ Էմիրությունների զբոսաշրջային գործակալներ և օպերատորներ, որոնք շատ հետաքրքրված էին Հայաստանով` որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցող հյուրերը նաև առիթ են ունեցել ծանոթանալու հայկական խոհանոցին, համտեսելու հայկական գինիներ՝ վայելելով հայկական երաժշտություն:




























