ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն առաջիկա 2 շաբաթում Կոնգրեսին կներկայացնի թարմացված տեղեկություն այն մասին, թե որքանով է ԱՄՆ-ն մոտ դեֆոլտին իր ֆինանսական պարտավորությունների գծով, տեղեկացրել է Bloomberg-ը։
«Չեմ ցանկանում ճշտել, թե երբ կթարմացնենք տեղեկությունը, երբ, ըստ մեզ, մենք ավելի շատ տեղեկություն կունենանք, բայց, անշուշտ, առաջիկա երկու շաբաթում»,- ասել է Յելենը շաբաթ օրը Bloomberg-ի հարցազրույցում։
Նա վերջին անգամ օրենսդիրներին նամակ էր ուղարկել մայիսի 1-ին՝ նրանց տեղեկացնելով, որ իր գերատեսչությունը կարող է փող չունենալ արդեն հունիսի 1-ին։




























