Համաշխարհային ռազմական ծախսերն անցյալ տարի կրկին աճել են՝ հասնելով ռեկորդային բարձր մակարդակի՝ 2,2 տրլն ԱՄՆ դոլարի: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
«Ինչ-որ մեկը կարող է մտածել, որ դա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով է։ Անշուշտ, Եվրոպայի երկրներում ռազմական ծախսերը 30 տոկոսով ավելի են, քան 2013 թվականին՝ մինչեւ Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավումը»,-նշել է Բորելը։
Նրա խոսքով՝ ամբողջ Ասիայում ռազմական ծախսերի ավելացման միտումն ավելի նկատելի է։ Անցյալ տարի Ասիայում եւ Օվկիանիայում ռազմական ծախսերը 45 տոկոսով ավելի բարձր էին, քան 2013-ին: «Տասը տարվա ընթացքում մենք ավելացրել ենք մեր ռազմական ծախսերը համապատասխանաբար 30 եւ 45 տոկոս։ Սա ցույց է տալիս, որ ամեն օր մենք ապրում ենք ավելի ու ավելի անապահով աշխարհում: Բայց մենք Եվրոպայի կայունության եւ բարգավաճման կենսական շահեր ունենք։
Ցավոք, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան մեզ հանգիստ չի տալիս, շատ էներգիա է խլում, բայց դա պարզապես եվրոպական պատերազմ չէ։ Սկզբունքները, որոնց մասին խոսվում է, ազդում են բոլորի վրա: Եվ դա ակնհայտորեն գլոբալ հետեւանքներ ունի սննդի եւ էներգիայի գների առումով գրեթե բոլոր մարդկանց համար: Այսպիսով, մենք բոլորս ակնհայտորեն շահագրգռված ենք միմյանց անվտանգությամբ»,-ասել է Բորելը։





























