Թայլանդում սկսվել է համընդհանուր ընտրությունների ձայների հաշվվումը, որոնք փոփոխության հնարավորությունեն դիտարկվում ինը տարուց հետո, երբ գործող վարչապետ Պրայուտ Չան-Օչան իշխանության եկավ 2014-ի պետական հեղաշրջումից հետո, տեղեկացնում է The Associated Press-ը։
Ընտրատեղամասերը փակվել են 17։00-ին և որոշ արդյունքներ սպասվում էին վաղ երեկոյան, իսկ ավելի ամբողջական պատկերը կներկայացվի կիրակի երեկոյան։ Թայլանդում քվեարկությունը կատարվում է թղթե քվեաթերթիկներով, որոնք հրապարակավ հաշվվում են ընտրատեղամասերում։
Նախնական կանխատեսումներով, «Փխեու Թայ» ընդդիմադիր կուսակցությունը, որ գլխավորում է Պաետոնգտարն Չինավատը, կստանա զգալլի մեծամասնությամբ տեղեր ստորին պալատում, որ բաղկացած է 500 տեղից։ Քվեարկությունից հետո Պաետոնգտարնը ասել է, որ յուրաքանչյուր ձայնն անհրաժեշտ է Թայլանդում փոփոխություններ կատարելու համար և որ ինքը մեծ հույսեր է կապում վերջնական արդյունքի հետ։
Իսկ թե ով կգլխավորի կառավարությունը, կորոշվի ոչ միայն կիրակնօրյա քվեարկությամբ։ Վարչապետը ընտրվելու է հուլիսին Ներկայացուցիչների պալատի և Սենատի (250 տեղ) համատեղ նիստում։ Հաղթողը պետք է առնվազն 376 ձայն ստանա, և ոչ մի կուսակցություն, ամենայն հավանականությամբ, միայնակ դա չի կարող անել։





























