Ռուսաստանը ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային ենթակառուցվածքի եւ բեռնափոխադրումների զարգացման ուղղությամբ համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ղեկավարը տեսակապով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ մասնակցել է Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։
«Համագործակցությունն այս միջանցքի ստեղծման համատեքստում, որի մասին մենք այսօր խոսում ենք, իրականացվում է Ադրբեջանի հետ սերտ գործընկերությամբ։ Եվ մենք ակնկալում ենք, որ եռակողմ ձեւաչափով՝ ադրբեջանական կողմի մասնակցությամբ, «Հյուսիս-Հարավ» երթուղով երկաթուղային ենթակառուցվածքի եւ բեռնափոխադրումների զարգացման վերաբերյալ համագործակցության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն»,- ասել է Պուտինը։
Այսպիսով կձեւավորվի անհրաժեշտ իրավական հիմք երեք երկրների հետագա բարեհաջող համակարգման համար, հավելել է ՌԴ նախագահը։





























