ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է 386.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.37 դրամ (նվազել է 2.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 480.80 դրամ (նվազել է 3.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.78 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 388-390 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 410-416 դրամով, վաճառվում է 423-428 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.59-4.74 դրամով, վաճառվում է 4.81-5.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:

Եվրոն գնվում է 418-420 դրամով, վաճառվում է 424.50-425 դրամով:

Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.83-4.85 դրամով: