Մահապատժի կիրառման հարցը 2010թ. հունվարի 1-ից կարող է վերանայվել երկրի Սահմանադրական դատարանի կողմից, հայտնում է «Русская служба новостей»-ը։
Այս հարցով նախօրեին Սահմանադրական դատարան է դիմել Վճռաբեկ դատարանը։
1996թ. Ռուսաստանը ստորագրել է մարդու իրավունքների վեցերորդ արձանագրությունը, որի համաձայն մահապատիժը չի կարող կիրառվել խաղաղ պայմաններում։ Ներկայումս միակ տարածաշրջանը Ռուսաստանում, որտեղ ատենակալների դատարան չկա, Չեչնիայի հանրապետությունն է։ Այստեղ ատենակալների դատարան նախատեսվում է ստեղծել 2010թ. հունվարի 1-ից։ Այսպիսով, մահապատժի նշանակման համար ձեւական արգելքները Ռուսաստանում նոր տարուց կորցնում են նշանակությունը։




























