Մայիսի 18-ին  Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից  սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ն  արդեն դուրս է գրվել:

Արտաշատի համայնքապետարանից հայտնում են, որ նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Մյուս 3 սաները, նախնական տվյալներով, դուրս կգրվեն այսօր երեկոյան։