Զոհված զինծառայողների ծնողները բողոքի երթի ժամանակ Գայանե մարտիրոսյանին կոչ արեցին դադարեցնել հացադուլը։ 

 «Դու մեզ առողջ ես պետք, այս թուրքադավ իշխանություններն այդքան չկան: Մենք՝ ծնողներս, մեր և մեր որդիների անունից խնդրում ենք մեր Գայանեին, որ դուրս գա հացադուլից։ Ինքը մեզ առողջ է պետք։ Գայանե, խնդրում ենք քեզ՝ դուրս գալ հացադուլից »,- հայտարարեցին նրանք։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը: