Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մայիսի 23-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +25+27։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +5 + 10, ցերեկը՝ + 18 + 21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +22+24,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 17 + 20,

Լոռիում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 21 + 25,

Տավուշում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 23 + 27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 16 + 19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 21 + 25,

Արարատում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 26 + 28,

Արմավիրում՝ գիշերը՝ +11 + 13, ցերեկը՝ + 25 + 27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 17 + 20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 27 + 31։Ե