Հայաստանում կստեղծվի հատուկ ջրային ստորաբաժանում Պարեկային ծառայության կազմում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Ոստիկանության մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին  օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, մայիսի 23-ին ասել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Ստորաբաժանումը, որն ստեղծվում է Սեւանա լճում պարեկում իրականացնելու համար, պետք է ապահովի հանգստի անվտանգությունը, ինչպես նաեւ կանխի հնավարոր իրավախախտումները։ Մասնավորապես, այն պետք է իրականացնի պարեկում Սեւանա լճի ափամերձ գոտիներում։ Ստորաբաժանման աշխատակիցները, օրինակ, կարող են վերահսկել, թե որքանով են կատարվում այս կամ այն լողամիջոցների շահագործման պահանջները։

«Օրինագծով հստակ նախատեսված են այն դեպքերը, որոնք կպահանջեն իրավապահ մարմինների միջնորդությունը»,- նշել է Սարգսյանը։

Ստորաբաժանման անձնակազմում ընդհանուր առմամբ կլինի 95 մարդ։