Ռուսաստանցիները սկսել են ավելի հաճախ սնանկանալ․ ցուցանիշը բարձրացել է 30 տոկոսով։ Այս մասին հայտնել է ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդեւը դատավորների խորհրդի լիագումար նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս տարվա առաջին եռամսյակում արբիտրաժային դատարանները քննել են 30 տոկոսով ավելի շատ սնանկության գործեր։ Այս առումով անհրաժեշտ է սնանկության մասին օրենսդրության հետագա կատարելագործում, դատական ընթացակարգերի պարզեցում եւ արագացում»,-ասել է Լեբեդեւը։

Նրա տվյալներով՝ ավելացել է նաեւ ռուսաստանցիներից պարտքերի հավաքագրման դեպքերի թիվը՝ 23 տոկոսով։