Հանրապետության առանձին վայրերում մայիսի 24-ին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օդերեւութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 14-18մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+23,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+21,
Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,
Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկ՝ +26+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+26,
Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+30,
Արմավիրում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+21,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+30,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +28+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+25,
Արցախում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+33։



























